Հիմնադրամի ակտիվները հիմնականում ներդրվում են Հայաստանի պետական եվրապարտատոմսերում։ Միևնույն դասի արժեթղթերում մեկ թողարկողի նկատմամբ ներդրումները չեն կարող գերազանցել ակտիվների 60 %-ը, բացի այն դեպքերից, երբ հիմնադրամի ընդհանուր ակտիվների ծավալը պակաս է 1 մլն ԱՄՆ դոլարից։
Հիմնադրամը մեծացնում է պորտֆելի ակտիվները ՝ ավելի ցածր տոկոսադրույքներով կարճաժամկետ միջոցներ հայթայթելով և ներդրումներ կատարելով բարձր եկամտաբերությամբ միջին և երկարաժամկետ պետական պարտատոմսերում ՝ ավելացնելով ներդրված կապիտալի եկամտաբերությունը: Ակտիվների վերաֆինանսավորումն իրականացվում է հայաստանյան առևտրային բանկերի հետ հետգնման համաձայնագրերի միջոցով, ինչը թույլ է տալիս օգտագործել Հայաստանի բարենպաստ մակրոտնտեսական պայմանները: